«Ժողովուրդ». ՀՀԿ-ն իր ընտրացուցակի հարցին կանդրադառնա ԲՀԿ համագումարից հետո
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն պատրաստվում է իր համամասնական ցուցակը ԳՄ-ում քննարկել շաբաթ օրը: Չի բացառվում, որ մեկ օրում նրանք չկարողանան ավարտել քննարկումները, և նիստը շարունակվի նաև կիրակի: Ամեն դեպքում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ՀՀԿ-ն իր ընտրացուցակի հարցին կանդրադառնա ԲՀԿ համագումարից հետո: Մինչ այդ, երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ ավանդական նիստը: «Ժողովուրդ»-ը նշում է, որ երկուշաբթի օրն արդեն ՀՀԿ-ն պատրաստվում Է ԿԸՀ ներկայացնել իր ցուցակը: Մինչ այդ, սակայն, կուսակցությունում դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ցուցակի երրորդ համարի հարցում: Եթե հայտնի է՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, նրան հաջորդելու է Տիգրան Սարգսյանը, ապա երրորդ տեղի համար այժմ քննարկվում են Հովիկ Աբրահամյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունները: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, թե իրենք ցուցակը քննարկելու են առաջիկայում և սահմանված ժամկետում էլ կներկայացնեն այն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ