«Հրապարակ». ՀՀԿ շարքերում խուլ դժգոհություն է
Հայկական Մամուլ
ՀՀԿ շարքերում խուլ դժգոհություն է տարածվել կուսակցության խորհրդի կազմի վերաբերյալ: Կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ձևավորման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգրկել է մարդկանց, որոնք չունեն բավականաչափ հեղինակություն, բայց նվիրված են վարչապետի անձին: Օրինակ, Տիգրան Սարգսյանին հաջողվել է խորհուրդ մտցնել իր մտերիմ Կարինե Մինասյանին: Նա վարչապետի կողքին է եղել դեռևս Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու տարիներին: Այն ժամանակ Կարինե Մինասյանը ԿԲ խորհրդի անդամ էր, իսկ հետագայում, կրկին Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով, տեղափոխվեց ՊԵԿ՝ որպես Գագիկ Խաչատրյանի տեղակալ: ՊԵԿ նախագահը, սակայն, երկար չհանդուրժեց վարչապետի թիմակցի ներկայությունն իր քթի տակ և ազատվեց նրանից, որից հետո Մինասյանը վարչապետից ստացավ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Պետք է ընդունել, որ զբաղեցրած պաշտոններից ոչ մեկում տիկին Մինասյանն աչքի չի ընկել իր աշխատանքով և հազիվ թե էական դեր խաղա նաև կուսակցական կյանքում: Խոսում են նրա ռուսախոսության, հայերենի վատ իմացության և վարչապետի անձին գերնվիրվածության մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ