Դաշինքի մեջ մտնելով` մենք կվտանգենք ամբողջ Կոնգրեսը. Լյուդմիլա Սարգսյան
Հասարակություն
«Ես 100%-ով համոզված եմ, որ այդ ամենն արվում է միտումնավոր կերպով, սարքված գործ է ընտրություններից առաջ»,- մեկնաբանելով Արդարադատության նախարարությանը իրենց ներկայացրած դիմումի՝ երեկ ստացված պատասխանը, հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։
Նախարարության պատասխանում մասնավորապես ասված է, որ գործի առնչությամբ չի կարող համապատասխան որոշում կայացվել՝ մինչև գործին առնչվող բոլոր փաստերը բազմակողմանիորեն չուսումնասիրվեն։
Իսկ ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ այստեղ որևէ բան քննարկելու հարց չկա։ Գործը արհեստականորեն ձգձգվում է, մինչևդեռ կուսակցությունն այս դիմումը ներկայցրել էր դեռևս մեկ ամիս առաջ։
«Ընտրությունների առումով սա խանգարող հանգամանք է։ Դաշինքի մասով՝ միանշանակ, որովհետև մենք չենք կարող վտանգել Կոնգրեսի ամբողջ դաշինքը՝ այդ դաշինքին մաս կազմելով, քանի որ շատ լավ հաստանում ենք, որ ցանկացած պահին կարող են արտակարգ պատահարներ գրանցվել», – նշեց նա։
Նման արտակարգ պատահար, ըստ ատենապետի, կարող է լինել ՀԱԿ–ին ամբողջ դաշինքով օրենքից դուրս ճանաչելն այն հիմնավորմամբ, որ դրա կազմում կա կուսակցություն, որի ատենապետը կեղծ ատենապետ է։
Միևնույն ժամանակ՝ ՍԴՀԿ–ն, փորձելով ստեղծված իրավիճակից լուծում գտնել, մինչ Արդարդատաության նախարարության համապատասխան գործողություններ իրականացնելը, նամակ է ներկայացրել ԿԸՀ, որում ներկայացնում է ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է Սոցիալ–Դեմոկրատկան Հնչակյան կուսակցության՝ փերվարի 16–ին նախարարություն ներկայացրած դիմումին՝ ՍԴՀԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրության և նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ: Արդարադատության նախարաության պատասխանին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը