Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին
Հասարակություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Էլիո դի Ռուպոյին' Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցավում եմ Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ դարձան 28 բելգիացիներ:
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին' մաղթելով ուժ և համբերություն այս դժվարին պահին»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը