Ցուցադրվել է Օբամայի մասին պատմող նախընտրական ֆիլմը
ԱՄՆ
Բարաք Օբամայի նախընտրական ֆիլմի՝ «Ճանապարհ, որը մենք անցել ենք», հեղինակները ցուցադրված ֆիլմում մանրամասնորեն պատմում է Օբամայի նախագահության երեք տարիների ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականության հաջողությունների մասին, որում նաև մանրամասնորեն անդրադարձ է կատարվում Իրաքից ԱՄՆ–ի զորքերի դուրսբերումը, աշխարհի նախկին թիվ մեկ ահաբեկչի՝ Ուսամա Բեն Լադենի հայտնաբերումը և սպանությունը։ Սակայն ֆիլմի հեղինակները կտրուկ շրջանցում են Աֆղանստանի թեման։
Օբամայի մասին պատմող 17-րոպեանոց ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, որը դիտել են ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության տարբեր նահանգներից ժամանած հրավիրյալներ։ Ֆիլմը ցուցադրվել է նաև նախագահի նախընտրական պաշտոնական կայքում, հաղորդում է Голос России–ին։
Ֆիլմի ռեժիսորն է Դևիս Գուգենհեյմը, իսկ տեքստը կարդում է հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը։ Ֆիլմի ստեղծման համար Օբամայի նախընտրական շտաբը ծախսել է 345 353 դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)