«Երկրորդ նման շանս տեսանելի հեռանկարում կարող է այլևս չընձեռնվել»
Բլոգոսֆերա
ՀԱԿ համակիր Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդիկ կան, որոնք անկեղծորեն դեմ են իշխանություններին, բայց միտինգներին չեն մասնակցում՝ ներկայացնելով իրենց պրիտենզիաներն այս կամ այն լիդերի նկատմամբ:
Խոսքս ուղղում եմ այդ մարդկանց:
Ես ուղղակի տանել չեմ կարողանում Րաֆֆի Հովհաննիսյանին, համարում եմ, որ քաղաքականությունն իր տեղը չի, որ պոպուլիստ ա և քաղաքական ադեկվատությունից զուրկ, բայց դա ինձ չի խանգարում Թիֆլիսից ամեն հանրահավաքին հասնել Ազատության հրապարակ՝ հենց հանրահավաքին մասնակցելու նպատակով ու մասնակցելու երկրին գլոբալ փոփոխություններ բերելուն հավակնող այս շարժմանը:
Կարող եք սիրել կամ չսիրել այս կամ այն քաղաքական գործչին, բայց պետք ա հասկանաք, որ երկրորդ նման շանս տեսանելի հեռանկարում կարող է այլևս երբեք չընձեռնվել, ուստի կամ մի կողմ կթողնենք մեր բոլոր կապրիզներն ու կլծվենք հայրենիքի փրկության գործին, կամ հայրենիքը կործանումից չփրկելու համար կմեղադրենք միմիայն մեզ»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը