Հյուսիսային Կորեան Կիմ Իր Սենի 100-ամյակին նվիրված արբանյակ է ուղարկում տիեզերք
ԱՄՆ
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ապրիլին նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի 100–ամյակին նվիրված արբանյակ կուղարկի տիեզերք, հաղորդում է Reuters:
Նախկին առաջնորդի հոբելյանը՝ ապրիլի 15–ը, ամեն տարի նշում են որպես պետական տոն։
Օտարերկրյա դիտորդները նշել են, որ դրա հետ կապված, ավելի վաղ Փխենյանը այդ նպատակով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների էր բաց թողել։
Նախկինում Հյուսիսային Կորեան համաձայնել էր դադարեցնել միջուկային և հեռահար հրթիռների փորձարկումից, ինչպես նաև Յոնբենում ուրանի միջուկային հարստացումից ԱՄՆ–ից պարենային օգնություն ստանալու դիմաց։ Հյուսիսային Կորեան նաև թույլատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետներին հետազոտություններ անցկացնել իր միջուկային օբյեկտներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)