ԲՀԿ համամասնական ցուցակում հանրությունն իր համար կբացահայտի բազմաթիվ հեղինակավոր մարդկանց. Տիգրան Ուրիխանյան
Հասարակություն
Մեծամասնական ընտրակարգով կուսակցության առաջադրումների շուրջ ինտրիգներ փնտրել պետք չէ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը և հավելեց, որ ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջադրելու այն ընտրատարածքներում, որտեղ համապատասխան հեղինակություն, ազդեցություն, ճանաչում, քաղաքական և հասարակական գործունեություն իրականացնող, վստահություն և հարգանք վայելող թեկնածուներ կունենա:
Անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակին՝ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այն հանրությանը կներկայացվի օրենքով սահմանված ժամկետներում։
«ԲՀԿ համամասնական ցուցակում հանրությունն իր համար կբացահայտի բազմաթիվ հեղինակավոր մարդկանց, որոնք ունեն մեծ փորձ՝ օրենսդիր և գործադիր աշխատանք իրականացնելու առումով, որոնք համապատասխանելու են իրենց ինքնակենսագրականներով, որոնք ճանաչված ու հարգված են և կարգավիճակ փոխելու խնդիր չունեն»,- ասաց Ուրիխանյանը։
Խոսելով ԲՀԿ ցուցակում գործարարների առկայության մասին՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ կուսակցության համամասնական ցուցակում չեն լինելու մարդիկ, որոնք կզաբաղվեն օրենքով արգելված գործունեությամբ: Իսկ «Բարգավաճ Հայատան» կուսակցության համագումարի մասին ասաց. «Կուսակցության համագումարի օրակարգում լինելու է նախընտրական ծրագրի հաստատումը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը