Նիկոլայ Տիմոֆտին ընտրվել է Մոլդովայի նախագահ
Աշխարհ
Մոլդովայի նախագահ է ընտրվել Գերագույն խոհրդի նախագահող Նիկոլայ Տիմոֆտին, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։ Նրա օգտին քվեարկել է Մոլդովայի խորհրդարանի 62 պատգամավոր։ Տիմոֆտիին նախագահ ընտրվելու համար բավարարում էր պատգամավորների 61 ձայն։ Կոմունիստները բոյկոտել են ընտրությունները։
2009–ից Մոլդովան նախագահ չունի։ Մինչ այդ, նախագահ ընտրելու չորս փորձերն անհաջող էին անցել, քանի որ բոլոր թեկնածուներն էլ 101 պատգամավորներից չէին կարողացել անհրաժեշտ 61–ի ձայնը ստանալ։
Նիկոլայ Տիմոֆտին 63 տարեկան է։ Նա դատական համակարգում աշխատանքի մեծ փորձ ունի։ 2011–ի մարտից զբաղեցնում է Գերագույն խոհրդի նախագահի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ