Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ) Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են 

«ՀՀ-ն բարձր է գնահատում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները». Գալուստ Սահակյան

Քաղաքական

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85 ամյակի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք:

ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացումն ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական շփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարևոր բաղադրիչ են»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա իր խոսքում նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական և քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջև ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում ևս խորհրդարանական բաղադրիչը կարևոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար:

Պարոն Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը»,-ասել է նա:

Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Հայաստանին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով և շնորհակալություն հայտնել հայկական կողմին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սա առաջին նիստն է: «Երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագա հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Անդրադառնալու ենք նաև տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հետ կապված հարցերին և տրանսպորտային առկա խնդիրներին»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական և կբխի երկու երկրների ազգային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն քննարկվում են: Տնտեսության զարգացման արդյունավետ ուղիների որոնման խնդիրը մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն է:

Նա նշել է նաև, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրներից և կառուցել համագործակցության այնպիսի համակարգ, ինչը անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա:

Նա նշել է, որ Եվրասիական ինտեգրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել հիմնարար սկզբունքներին: Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է: Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ՝ հիմնված է փոխշահավետ համագործակցության և աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու դիրքորոշումները:

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են զեկույցները, որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն և այդ դաշտում հետագա անելիքներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ)Semafor. ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային դադարեցնել S-400-ի օգտագործումըԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Ամենադիտված