Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե Հայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. Ղազարյան Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար 

Խորացող անհավասարությունը սպառնում է նաև Հայաստանին

Հայաստան

Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է, քանի որ անհավասարության դրսևորումները դուրս են եկել վերահսկողության շրջանակներից:

Նույն ժամանակահատվածում առնվազն մեկ միլիոն կին մահացել է ծննդաբերության ժամանակ հիմնական բժշկական ծառայությունների բացակայության պատճառով:

Այսօր Օքսֆամը նախազգուշացնում է, որ դեռևս տասնամյակներ առաջ աճող անհավասարությունը կարող էր ստիպել պայքարել աղքատության դեմ: Այս մասին Օքսֆամը խոսում է իր կողմից հրապարակված հաշվետվության մեջ, որտեղ նշում է, որ ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում ավելի քան կրկնապատկվել է:

Հաշվետվության մեջ, որը վերնագրված է «Պայքար հավասարության համար. Ժամանակն է վերջ տալ անհավասարության ծայրահեղ դրսևորումներին», մանրամասն խոսվում է այն մասին, որ այսօր աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն այնպիսի չափերի է հասնում, որը վերջիններս չեն կարող ծախսել իրենց ողջ կյանքի ընթացքում, այն դեպքում, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ՝ առանց հիմնական բժշկական օգնության կամ տարրական կրթության հնարավորության:

Աշխարհի տարբեր երկրներում բարեկեցիկ կյանքը հասարակ մարդկանց համար հասանելի չէ, այնինչ հարուստ վերնախավի հարստությունն էլ ավելի արագ տեմպերով է աճում: Հունվար ամսին Օքսֆամի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ նշված է, որ աշխարհի 85 ամենահարուստներն այնքան հարստություն ունեն, որքան երկրագնդի բնակչության կեսը: Նրանց ընդհանուր հարստությունը 2013 և 2014թթ. օրեկան աճում է 668 մլն դոլարով, այսինքն յուրաքանչյուր րոպեում գրեթե կես միլիոն դոլարով:

Խորացող անհավասարությունը սպառնում է նաև Հայաստանին: Հայաստանում աղքատության
մակարդակը 32,4% է (980 հազար մարդ): Աղքատներից 13,5%-ը շատ աղքատ է (408 հազար մարդ),
2,8%-ը` ծայրահեղ աղքատ (մոտ 85 հազար մարդ):

Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 69,4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,7 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների: Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 2,0 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,1 %-ը: Սա այն դեպքում, երբ որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամ կտրամադրվի միայն աղքատներին: Այնինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2013-ի ամփոփ տվյալներով` աղքատ ընտանիքների թիվը 241.772 է, իսկ ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 102.570 ընտանիք, այսինքն միայն 42,4%-ը: ՀՀ ԱՎԾ տվյալներով` 2012-ին ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների միայն 8,8%-ն է ունեցել անվճար բժշկական փաթեթից օտվելու իրավունք: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման բարձր հասցեականության բացակայության պայմաններում, աղքատության հաղթահարման համար պահանջվող նվազագույն ռեսուրսները հարկ է առնվազն կրկնապատկել:

Այժմ սկսած Արժույթի Միջազգային Հիմնադրամից մինչև Հռոմի Պապը, Նախագահ Օբամայից մինչև Միջազգաին Տնտեսական Ֆորումը, ավելի հաճախ են անդրադառնում մեր ժամանակների ամենատագնապալից խնդիրներից մեկին՝ անհավասարութանը, որի դեմ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում տնտեսական և սոցիալական ծանր հետևանքներն անխուսափելի են: Թեև այս խնդրի մասին շատ է խոսվում, սակայն քիչ բան է արվում խոսքը գործի վերածելու համար:

Օքսֆամի այս հաշվետվությունը, որն ի թիվս այլոց, արժանացել է Գրասա Մաշելի, Քոֆի Անանի և Ջոզեֆ Շտիգլիցի հավանությանը, Օքսֆամի կողմից նախաձեռնված նոր քարոզարշավի առաջին համազարկն է, որի նպատակն է ճնշում գործադրել աշխարհի առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հռետորությունից անցնեն կոնկրետ գործողությունների և ամեաաղքատների համար առավել արդար պայմաններ ապահովեն: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջազգային կորպորացիաներն ու աշխարհի ամենահարուստ անհատները չկարողանան խույս տալ հարկերի վճարումից: Խոշոր կորպորացիաներն ու ամենահարուստները պետք է արդարացիորեն իրենց մասնաբաժինը վճարեն պետական գանձարանին, որպեսզի պետությունները կարողանան պայքարել անարդարության դեմ և կառուցեն արդար հասարակարգ:

Օքսֆամի Միջազգային Գործադիր տնօրեն Ուինի Բայանիիման նշում է, որ «Ծայրահեղ անհավասարությունը, հեռու լինելով տնտեսական աճի գործիք լինելուց, խոչընդոտ է հանդիսանում երկրագնդի բնակչության մեծամասնության բարեկեցության ապահովման համար: Այսօր հարուստներն էլ ավելի են հարստանում և այդպես էլ կշարունակվի, եթե կառավարությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն: Մենք չպետք է թույլ տանք, որ հարուստների և ուժեղների նեղ ու սահմանափակ տնտեսական սկզբունքները կուրացնեն մեզ և թույլ չտան տեսնել այս փաստերը:

«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են մահանում բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով, միլիոնավոր երեխաներ դպրոց չեն հաճախում, այն դեպքում, երբ փոքրաթիվ վերնախավն այնքան հարուստ է, որ հազիվ թե կարողանա ծախսել իր հարստությունը ողջ կյանքի ընթացքում:

«Անհավասարությունը խոչընդոտ է հանդիսանում զարգացման համար, կոռումպացնում է քաղաքական գործիչներին, արգելք է հանդիսանում հնարավորությունների իրականացման համար, անկայունություն է հրահրում՝ խորացնելով խտրականության դրսևորումները, հատկապես կանանց նկատմամբ» նշում է Ուինի Բայանիիման:

Յուրաքանչյուր հարուստի ունեցվածքի նույնիսկ չնչին մասի վերաբաշխման հնարավոր արդյունքը համոզիչ մի պատմություն է: Աշխարհի միլիարդատերերի ունեցվածքի միայն 1.5 տոկոսի գանձումը կարող է այսօր բավարար լինել բոլոր երեխաներին դպրոց հաճախելու և ամենաաղքատ երկրներում բժշկական ծառայություններ ապահովելու համար:

Ու. Բայանիիման ավելացնում է, որ «Անհավասարության դեմ պայքարը նախանձի դրսևորում չէ արագընթաց մեքենաներ և շքեղ զբոսանավեր ունեցողների նկատմամբ: Փաստ է, որ հարուստները բառացիորեն ավելի երկար և առողջ են ապրում քան աղքատները, այնինչ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բավարար հնարավորություններ կան յուրաքանչյուրի վիճակը բարելավելու համար: Ծայրահեղ անհավասարությունը հանգեցնում է անկայունության, հակամարտությունների և նույնիսկ հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ է դառնում, ինչն անդրադառնում է մեզ բոլորիս վրա: Ժամանակն է պայքարել հավասարության համար, քանի դեռ իրավիճակն ավելի չի բարդացել»:

Հարուստների և աղքատների միջև անդունդը վերացնելու համար հույժ կարևոր է ներդրումներ կատարել անվճար հանրային ծառայությունների ոլորտում: Ամեն տարի 100 մլն մարդ հատում է աղքատության շեմը, քանի որ ստիպված է վճարել առողջապահական ծառայությունների համար: 2009-2014թթ-ին առնվազն մեկ միլիոն կին է մահացել ծննդաբերության ժամանակ՝ տարրական բժշկական ծառայությունների բացակայության պատճառով: Միևնույն ժամանակ ուսման վարձի պատճառով շատերը զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից:

Ինչ վերաբերվում է վերնախավին, ապա պատմությունն այլ է: Նրանց ունեցվածքն ավելի քան բավարար է ողջ կյանքում չքեղ ապրելու համար: Եթե աշխարհի ամենահարուստ երեք մարդկանցից յուրաքանչյուրն ամեն օր ծախսի 1 մլն դոլար, յուրաքանչյուրին կպահանջվի մոտ 200 տարի իր ողջ հարստությունը ծախսելու համար:

Հայաստանում 2012-ին 10 տոկոս ամենաապահով բնակչության դրամական եկամուտները գերազանցել են 10 տոկոս ամենաաղքատ խավի եկամուտները 15,9 անգամ, իսկ սպառողական ծախսերի մասով` 8,2 անգամ: 2012-ին սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, ավելացել է` կազմելով 0,269` 2008-ի 0,242- ի համեմատ: Ըստ ամբողջական եկամուտների` անհավասարությունն ավելացել է` կազմելով 2012-ին 0,372` 2008-ի 0,339-ի համեմատ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համար
Ամենադիտված