«Հժ». Ստվերի դեմ պայքարն անցել է Սամվել Ալեքսանյանի ընկերությունների կողքով
Հայկական Մամուլ
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված՝ Հայաստանի առաջին հազար հարկատուների ցանկից ակնհայտ է դառնում, որ ստվերի դեմ հայտարարված պայքարը չի վերաբերում մի քանի «հետաքրքիր» գործարարի։ Գրում է «Հժ»-ն:
Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով:
Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը