Անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան
Հասարակություն
Մարտի 15-ին՝ ժամը 06.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, «Իդեալ» խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ հրդեհի պատճառով վնասվել է նաև նշված ավտոմեքենայի կողքին կայանված «ՎԱԶ-21104-110» մակնիշի ավտոմեքենան:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը