Սիրունյանի կարծիքով ընտրություններից հետո ՀԱԿ–ը կլուծարվի (տեսանյութ)
Տեսանյութեր
Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը (Ճուտ) կարծում է, որ եթե ընտրություններում ՀԱԿ–ը հաղթի՝ կնշանակի, որ ժողովուրդը դրական է գնահատել ՀԱԿ վերջին տարիների գործունեությունը։ Այս կարծիքը նա հայտնեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության համագումարի ավարտին՝ Լուրեր.com–ի թղթակցի հետ զրույցում։ «Իսկ եթե չհաղթի, ինձ թվում է, որ ընտրություններից հետո ՀԱԿ–ը կլուծարվի որպես կառույց, որտեղ ներկայացված են տարբեր կուսակցություններ»,– նշեց նա։
Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում այն բանին, որ իր՝ Եվրադատարանից բողոքը հետ վերցնելուց հետո ՀԱԿ–ում իրեն համարում են դավաճան, վերջինս պատասխանեց, թե դավաճանության մասին խոսում են դավաճանները։ «Իմ՝ Եվրադատարանից դիմումը հետ վերցնելուն առաջինը պատասխանեցին Գագիկ Ջհանգիրյանը և Մյասնիկ Մալխասյանը, մարդիկ, որոնք մի քանի անգամ դավաճանել են իրենց սկզբունքներին»,– նշեց նա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն