Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Այսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. Զուրաբյան Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ 

Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանն ինքն իրեն դրել է փակուղու մեջ»

Աշխարհ

«Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ վերջերս բավական զգացմունքային մեկնաբանություններ հնչեցին' միգուցե ադրբեջանական քարոզչությունից տպավորված, թե Ադրբեջանը ինչերի հասավ, ինչեր է անելու, թե տեղափոխելու է ԼՂ հարցը Անվտանգության խորհուրդ եւ այլն, եւ այլն»,– Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 3-ի համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը' հավելելով. «Իրականում չեմ կարծում, որ այդ անդամակցությունը արժանի է մեծ արձագանքի»:

 

Ղարաբաղի խնդիրը Անվտանգության խորհուրդ տեղափոխելու սպառնալիքի կապակցությամբ նախարարն ընդգծեց, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրները՝ ԱԽ-ի մշտական անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ ոչ թե տեղափոխվի այլ հարթակներ: «Կարծեմ' հստակ պատասխան է տրված, եւ այստեղ Ադրբեջանից հնչող հայտարարությունների պատճառով ինչ-որ էմոցիաների մեջ ընկնելու կարիք չկա»,-ասաց Է.Նալբանդյանը:

Նա նշեց նաեւ, որ չի կիսում Բաքվից հնչող եւ դրանից տպավորված որոշ վերլուծաբանների այն կարծիքը, թե Ադրբեջանի ընտրությունը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը եւ ստեղծում առավել նպաստավոր պայմաններ այդ երկրի համար: «Ադրբեջանն ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Միջազգային հանրությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, եւ չէի ասի, որ համահունչ է Ադրբեջանի մոտեցումներին, հակառակ դեպքում այն չէր մերժվի»,-ասաց նախարարը:

Ըստ նրա, այն հայտարարությունները, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից եւ արտահայտում են միջազգային հանրության կարծիքը, հրապարակայնորեն հնչել են ամենաբարձր մակարդակով լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում: Համապատասխան հայտարարություններ են արվել ԵԱՀԿ շրջանակներում՝ Հելսինկիում,Աթենքում, Ալմաթայում, Աստանայում: Այդ դիրքորոշումը արտահայտվել է նաեւ Կազանի հանդիպման ժամանակ՝ կողմերին ներկայացված փաստաթղթի միջոցով, որը մերժվել է Ադրբեջանի կողմից:

«Սա է միջազգային հանրության մոտեցումը ղարաբաղյան հարցում, եւ Հայաստանը ասել է, եւ այսօր էլ կրկին վերահաստատում եմ, որ դրանք համահունչ են մեր դիրքորոշմանը: Դրանց հիման վրա մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները եւ գնալ կարգավորման: Միգուցե Ադրբեջանը, դառնալով ԱԽ ոչ մշտական անդամ, ավելի լուրջ եւ կառուցողական մոտեցում կցուցաբերի: Տեսնենք: Խիստ կասկածելի է»,-հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:

Նշվեց նաեւ, որ, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 23-րդ հոդվածի, Անվտանգության խորհրդի անդամը պետք է ներդրում ունենա միջազգային անվտանգության պահպանման հարցում: Է.Նալբանդյանի համոզմամբ, խիստ կասկածելի է նաեւ, թե արդյոք Ադրբեջանն «ի զորու կլինի հետ կանգնել իր ռազմատենչ քաղաքականությունից, պատերազմ հրահրող կոչերից, ռասայական խտրկանություն եւ թշնամանք սերմանող հայտարարություններից»:

Է. Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է իր հետեւողական, հավասարակշիռ քաղաքականությունը: «Առանց ներվային կոնվուլսիաների մենք շարունակելու ենք քայլեր ձեռնարկել թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, թե ընդհանրապես մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման իմաստով»,-հայտնեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին
Ամենադիտված