Reuters. ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին ու Չինաստանին կիբերլրտեսության մեջ
Աշխարհ
ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ու Չինաստանին կիբերլրտեսության մեջ` առեւտրի ու տեխնոլոգիաների ոլորտում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ հետախուզության վարչության զեկույցում ասվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանն օգտագործում են կիբերլրտեսությունը, ինչը վնասում է ԱՄՆ-ի տնտեսությանն ու անվտանգությանը:
Համացանցում առկա հսկայական տեղեկատվությունն օտարերկրյա հակերներին թույլ է տալիս հեշտ ու արագ գողանալ մեծ ֆայլեր ու գաղտնի տեղեկատվություն: Այսպիսի կիբերհարձակումները դժվար է հայտնաբերել ու վերահսկել:
«Մեր գիտական մշակումներն ու տեխնոլոգիաները գտնվում են հարձակման սպառնալիքի տակ»,- հայտարարել է ԱՄՆ հետախուզական վարչության ներկայացուցիչը:
Նշենք, որ տարբեր երկրների մասնավոր ընկերությունները, համալսարաններն ու քաղաքացիներն ամեն օր ենթարկվում են նմանատիպ հակերային հարձակումների:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ