Ջորջ Քլունին ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ Վաշինգտոնում
ԱՄՆ
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ձերբակալվել է Վաշինգտոնում Սուդանի դեսպանության առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, հաղորդում է BBC–ն։
Բողոքի ցույցը տեղի է ունեցել Սուդանի իշխանությունների կողմից սուդանցիների նկատմամբ տարվող «անմարդկային» քաղաքականության դեմ։ Ցուցարարները պահանջել են, որպեսզի Սուդանի իշխանությունները թույլ տան միջազգային հումանիտար կազմակերպություններին օգնություն տրամադրել սուդանցիներին։
Ավելի վաղ Քլունին ԱՄՆ Սենատում ելույթ էր ունեցել Սուդանի խաղաղ բնակչության դեմ իրականացվող բռնությունների վերաբերյալ, որին նա ակատանես է եղել Սուդանի հարավային շրջաններ կատարած այցելության ժամանակ։
Այդ շրջանի բնակիչները փաստացիորեն պատանդ են դարձել տեղի ապստամբների և զինված ուժերի միջև շարունակվող լուրջ բախումների հետևանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)