Քոֆի Անանը ցանկանում է նոր դիտորդներ ուղարկել Սիրիա
Մերձավոր Արևելք
ՄԱԿ–ի և Արաբական լիգայի պետությունների հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Դամասկոս կուղարկի աշխատանքային խումբ, որը Սիրիայի իշխանությունների հետ կքննարկի միջազգային նոր դիտորդական խմբեր ուղարկելու հարցը, հաղորդում է BBC–ն։
Անանը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է իր առաքելության արդյունքների մասին՝ նշելով, որ «Հիասթափված է Սիրիայի իշխանությունների հետ իր վարած բանակցությունների արդյունքից և բռնությունները դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկներին տրված պատասխաններից»։
Քոֆի Անանը, բռնությունները դադարեցնելու և խաղաղություն հաստատելու համար ՄԱԿ–ի ԱԽ–ին կոչ է արել միացյալ ուժերով պարտադրել Սիրիայի իշխանություններին ընդունել իրենց առաջարկը։
Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ իրենք պատրաստ են համագործակցել Քոֆի Անանի հետ՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով ապստամբների դեմ պայքարը շարունակելուց։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում