Ռուսաստանը երբեք թույլ չի տա ռազմական միջամտություն Սիրիայում. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանը թույլ չի տալու Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել՝ հաշվի առնելով լիբիական փորձը։ «Մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ որոշումներ ընդունելիս»,– նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։ Նա նաև նշել է, որ Բաշար Ասադի պաշտոնաթողության պահանջներն անընդունելի են, քանի որ միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի որոշել՝ ով պետք է կառավարի իրենց երկիրը։
Միևնույն ժամանակ պաշտոնական Մոսկվան կոչ է անում սիրիական իշխանություններին աջակցել ՄԱԿ–ի և Արաբական լիգայի պետությունների հատուկ պատվիրակ Քոֆի Անանին՝ հույս հայտնելով, որ արևմտյան երկրները չեն խոչընդոտի նրա աշխատանքին, իր հերթին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ИТАР-ТАСС–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ