Պարգևատրվել է ԳՆ ոսկե մեդալով
Հասարակություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և ծննդյան 80 - ամյակի առթիվ Վլադիմիր Բագրատի Ղալումյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով: Նախարարն այսօր հյուրընկալվել է Վ. Ղալումյանին և բավականին ջերմ մթնոլորտում, հոբելյարի հարազատների և ընկերների ներկայությամբ հանձնել մեդալը, այնուհետև ծանոթացել անվանի տանտիրոջ հարուստ գրադարանին:
«Մարդ, որ անձնական օրինակով սովորեցնում է ճիշտ ապրել»՝ այսպես են ընկերներն ու մտերիմները բնորոշում Խորհրդային Հայաստանի ճանաչված պետական գործիչ ու մանկավարժ Վ. Ղալումյանին, ով այսօր էլ իր անսպառ գիտելքներն ու հարուստ փորձը շարունակում է փոխանցել Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին: Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Սևքար գյուղում ծնված Վ. Ղալումյանը, գործունեությունը սկսելով որպես գյուղատնտես, հասել է ՀԿԿ կենտկոմի քարտուղարի բարձր պաշտոնին՝ միշտ էլ վայելելով շրջապատի անթաքույց հարգանքն ու հիացմունքը և իր հայրենասիրությամբ վարակելով գործընկերներին:
«Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի և ջերմ շնորհավորանքների համար՝ Վ. Ղալումյանը նշել է, որ թեև շատ պարգևների է արժանացել, սակայն ՀՀ ԳՆ ոսկե մեդալին արժանանալը մեծ ջերմությամբ է ընդունում, քանի որ Հայաստանի գյուղատնտեսությանն առնչվող ամեն ինչը միշտ իր համար թանկ ու հարազատ է եղել:
Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ Վ. Ղալումյանին էին հյուրընկալվել ու իրենց շնորհավորանքները փոխանցել նաև նրա վաղեմի ընկերները՝ Հանրային Խորհրդի անդամներ Յուրի Ջավադյանն ու Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ ԳՆ կոլեգիայի անդամ Կիմ Եգանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը