Քլինթոնն ու Դավութօղլուն փորձելու են կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը
Աշխարհ
Արբանյակային «Ալ–Ջազիրա» հեռուստաընկերությունը Հարավային Կովկասին նվիրված լրատվության մեջ հաղորդել է, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2012 թ. կայանալիք հանդիպումները կարող են կազմակերպվել ԱՄՆ և Թուրքիայի արտգործնախարարների նախաձեռնությամբ։
Չբացառելով, որ 2012-ից սկսած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի նախաձեռնությունն իր ձեռքը կվերցնի Միացյալ Նահանգները, «Ջազիրան» նշել է. «Նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ուեննալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նախաձեռնությամբ։ Այդ հանդիպման ձախողման դեպքում Բաքուն կսկսի լրջորեն մտածել խնդիրն ուժային ճանապարհով լուծելու մասին։ Հայտնի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած իր վերջին այցելության ժամանակ քննարկել է այդ հարցը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ։ 2012-ը ամբողջ տարածաշրջանի համար վճռորոշ է լինելու։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ