Reuters. Մեծ Բրիտանիան Իրանի դեմ պատերազմի չի պատրաստվում
Աշխարհ
Մեծ Բրիտանիան Իրանի դեմ ռազմական գործողությունների չի պատրաստվում։ Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բրիտանականԱԳՆ–ի մամլո խոսնակը հերքել է այն լուրը, ըստ որի իր երկիրը Իրանում գտնվող օբեկտների վրա հարձակման պլան է մշակում։
«Մենք ձգտում ենք իրանյան հիմնախնդիրը լուծել, նախ և առաջ, խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական գործողությունները պահեստային են».– հայտարարել է Ֆորին–օֆիսի ղեկավարը։
Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան առաջվա պես գտնում է, որ Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման լավագույն ճանապարհը բանակցություններն են։ Իսկ Իրանի ղեկավարության դեմ ամենաազդեցիկ ճնշումը՝ միջազգային պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Guardian թերթը հաղորդել էր, որ «Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծրագրի պատճառով աճող մտահոգությունների ֆոնին» Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է օգնել դաշնակիցներին Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ