«Հայկակական Ժամանակ». Սամվել Ֆարմանյանը ստացել է ՀՀԿ անդամատոմ, բայց դեռ ՄԻԱԿ-ից դուրս գալու դիմում չի գրել
Հայկական Մամուլ
Երևանի թիվ 2 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել և Սերժ Սարգսյանի ձեռքից ստացել անդամատոմս և կուսկրծքանշան:
Ֆարմանյանի բազմակուսակցական կենսագրությունը, այսպիսով, նոր էջով է հարստանում. վերջին հինգ տարում նա հասցրել է լինել «Օրինաց երկրի» անդամ, հետո դարձել է ՄԻԱԿ անդամ, հիմա էլ դառնում է ՀՀԿ: Չար լեզուներն ասում են, թե Ֆարմանյանն իր կուսակցական կարիերան սկսել է ՀՌԱԿ-ից: Ի դեպ, դեռ փաստ չէ, որ Ֆարմանյանն այս պահին միայն մեկ կուսակցության անդամ է: ՄԻԱԿ քարտուղար Նաիրա Կարապետյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում չի հաստատել, որ Ֆարմանյանը ՄԻԱԿ-ից դուրս գալու դիմում է գրել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ