«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը այցելել է Գյումրի
Հայկական Մամուլ
ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրի է այցելել: Զարմանալի զուգադիպությամբ, Աբրահամյանը Գյումրի է ժամանել վարչապետ Տիգրան Սւսրգսյանի՝ մեկ շաբաթ առաջ կատարած այցից հետո: Նման մի դեպք էլ եղել էր Սյունիքի մարզում: Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում և հանդիպել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ-ական պատգամավորների ու ՀՀԿ շտաբի անդամների հետ: Սակայն ուշագրավը ոչ այնքան բուն այցն է, որքան այցի ձևը. Հովիկ Աբրահամյանը եկել էր ոչ թե իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով, այլ «Պրադո» ջիփով: Ընդ որում, նրա մեքենան ուղեկցել են պետական թիկնազորի՝ ՊՊՎ երկու մեքենաներ: Ամենայն հավանականությամբ, թիկնազորը նրան տրամադրել է Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը ևս գտնվում է պետական պահպանության հսկողության ներքո: Մինչդեռ որպես սովորական պատգամավոր՝ նա իրավունք չուներ պետական թիկնազորով շրջելու:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ