«Ժողովուրդ». ԵԿՄ-ն հուշամեդալներ է տվել մարդկանց, ովքեր պատերազմի հետ կապ չեն ունեցել
Հայկական Մամուլ
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «Երկրապահ» կամավորականների միությունը նիստ է հրավիրել, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայոց բանակի 20-ամյակի առիթով հոբելյանական հուշամեդալներով պարգևատրել է վարչության 77 անդամներին: ԵԿՄ նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը թերթին հայտնել է. «ԵԿՄ վարչության օրակարգում վարչության նախագահի աշխատանքային ծրագրերի հաստատումն էր: Այդ ընթացքում վարչության նախագահի միջնորդությամբ Սեյրան Օհանյանը փաստացի ազատամարտին մասնակցած վարչության անդամներին պարգևատրել է «Բանակի 20-ամյակի հուշամեդալով»»: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ հուշամեդալներ են ստացել մարդիկ, ովքեր պատերազմի հետ կապ չեն ունեցել, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Լեռնիկ Լալայանը, Արթուր Մկրտչյանը (Մանվել Գրիգորյանի թիկնապահ ճուտը) և Արա Մինասյանը (Սերժ Սարգսյանի խնամին): Ավելին, թերթը տեղեկացել է նաև, որ առաջարկ է եղել ԵԿՄ-ում բոլոր ազատամարտիկներին անխտիր պարգևատրել հոբելյանական հուշամեդալով, սակայն չի ընդունվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ