«Հրապարակ». Գարեգին Նուշիկյանը դեռ չի անդամակցում ՀՀԿ-ին
Հայկական Մամուլ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երեկվա համագումարին հրավիրված Գարեգին Նուշիկյանին «Հրապարակ»-ի լրագրողը հարցրել է՝ ինչո՞ւ ինքը ներկա չէր մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարին: Թերթը հիշեցնում է , որ որ Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է հենց Նուշիկյանի թեկնածությունը, որի հիմնական մրցակիցը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է:
Գ. Նուշիկյանը վստահեցրել է, որ ինքը ՀՀԿ-ից հրավեր ստացել է, պարզապես վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Նուշիկյանը հայտնել է նաև, որ ինքը դեռ չի անդամակցում ՀՀԿ-ին: Իսկ առաջիկայո՞ւմ: «Առաջիկայում կյանքը ցույց կտա»:
Թերթը նկատում է նաև, որ երեկ 32 նոր անդամ են ընդունել ՀՀԿ շարքերը, բայց նրանց թվում Նուշիկյանը չի եղել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ