«Ժողովուրդ» . Սամվել Նիկոյանն իր գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանին նշանակել է Աժ աշխատակազմի ղեկավար
Հայկական Մամուլ
Երեկ Սամվել Նիկոյանն իր գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանին նշանակել է Աժ աշխատակազմի ղեկավար: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոյանի պաշտոնը բարձրանալուն զուգահեռ երեք ամսում բարձրացավ նաև Գասպարյանը: Աժ աշխատակազմի ղեկավարի խորհրդականից նա դարձավ Աժ նախագահի գլխավոր խորհրդական, հիմա էլ՝ Աժ աշխատակազմի ղեկավար: Ի դեպ, ստեղծվել է նաև աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոն, այնտեղ էլ նշանակվել է վերջերս ՀՀԿ-ական դարձած Գագիկ Մխեյանը: Այս նշանակումները բավական լուրջ դժգոհություն են առաջացրել Աժ աշխատակազմում. բանն այն է, որ աշխատակազմի ղեկավարի մյուս երկու տեղակալներին՝ ՀՀԿ-ական էրիկ Մինասյանին ու Թաթուլ Սողոմոնյանին, Նիկոյանն ամեն գնով անտեսում է և փորձում նրանց ետ մղել, թեև վերջիններս աշխատանքային լուրջ փորձ ունեն: Փոխարենը Նիկոյանն իրեն շրջապատել է Ռոբերտ Քոչարյանի երբեմնի կադրերով: Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավարը Քոչարյանի օրոք եղել է Աժ իրավաբանական վարչության պետն ու աշխատանքից ազատվել ֆինանսական մութ պատմության արդյունքում. նույնիսկ անցել է հարուցված ու դատարանում քննված քրեական գործով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ