«Հայկական ժամանակ». Հակոբ Հակոբյանի և Սեյրան Սարոյանի դեմ կառաջադրվի ԱԱԾ մայոր Սարգիս Քոչարյանը
Հայկական Մամուլ
Թիվ 19 ընտրատարածքում Հակոբ Հակոբյանի և Սեյրան Սարոյանի դեմ առաջադրվելու ցանկություն ունի նախկինում ԱԱԾ մայոր Սարգիս Քոչարյանը, որը իր հակառակորդների համար կարող է վտանգավոր լինել առաջադրման անսպասելիության առումով: Քոչարյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ առաջադրվելու նպատակ ունի. «Ազգային անվտանգությունից ուժեղ եք աշխատում: Այո, առաջադրվելու եմ: Դիմում եմ գրել, փաստաթղթերը վերցնեմ, կառաջադրվեմ»: Նաև հավելել է, որ հաղթելու է նշված երկու թեկնածուներին, քանի որ, ի տարբերություն նրանց, ժողովրդի մաս է կազմում՝ լեզու, բերան ունի, տառերը ճանաչում է ու կարող է Էջմիածինցու համար վերջապես մի բան անել: Մյուս պատգամավորները տառերը չե՞ն ճանաչում՝ հարցրել է թերթի թղթակիցը: «Չգիտեմ, եթե ճանաչեին, կխոսեին, էլի»,- պատասխանել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ