Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
Հասարակություն
Meteotv-ի փոխանցմամբ մեր տարածքում գործող հյուսիս-արևմտյան ցիկլոնն անցնում է դեպի հարավ-արևելք:
Մարտի 17-ին մինչ երեկո տեղումները կպահպանվեն միայն հարավ-արևելյան շրջաններում: Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին կնվազի ևս 2-4 աստիճանով:
Հնարավոր է քամու ուժգնացում 20-22մ/վ, լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ մառախուղ:
Երևանում մարտի 17-ին տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է քամի 7-12մ/վ, մառախուղ:
Մարտի 17-ի ցերեկը -1-3, երեկոյան -2-4:
Մարտի 17-ին երեկոյան սպասվում է պարզեցում, որի հետևանքով մարտի 18-ի գիշերն օդի ջերմաստիճանը կրկին կնվազի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը