Հայտնի է դարձել 16 աֆղանցի սպանած ամերիկացի զինվորի անունը
ԱՄՆ
Հայտնի է դարձել անցյալ կիրակի Աֆղանստանի Կանդահար նահանգում 16 խաղաղ բնակիչ սպանած ամերիկացի զինվորի անունը, հաղորդում է BBC–ն՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։
Հանցագործը 38–ամյա սերժանտ Ռոբերտ Բեյլսն է, որին արդեն Քուվեյթից տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նա իր պատիժը կկրի ուժեղացված ռեժիմով ռազմական բանտում։
Ամերիկացի զինվորը նշել է, որ նախքան խաղաղ մարդկանց սպանելը՝ ականտես է եղել, թե ինչպես է իր ընկերոջ ոտքը կտրվել այդ բնակավայրում։ Սակայն Աֆղանստանի զինված ուժերը չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Աֆղանստանի Կանդահար նահանգում ամերիկացի զինվորը սպանել էր 16 աֆղանցիների, որը ԱՄՆ–ի և Աֆղանստանի իշխանությունների կողմից խիստ քննադատության էր արժանացել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)