Էրդողանը Թուրքմենստանից կվերադառնա ձիով
Թուրքիա
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձի է նվիրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Թուրքիայի նախագահին դուր է եկել «Դողան» անունով ձին: Լրագրողների ներկայությամբ Էրդողանը նշել է, թե ձին, որը երկու տարեկան է, իր հետ տանելու է Թուրքիա:
Բերդիմուհամեդովը, հիշեցնելով, որ Թուրքմենստանում 2014 թվականը հռչակված է Ձիու տարի, նշել է. «Ձին մուրազ է: Ձիու տարում եղբորը ձի նվիրելը մեծ նշանակություն ունի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)