«Հայկական ժամանակ».Խիստ է զբաղված
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ չի մասնակցել ՀՀ կառավարության իր անդրանիկ նիստին: Ոստիկանապետի բացակայությունը պայմանավորված է եղել երեկ նրա «երեկվա աշխատանքային գրաֆիկի առանձնահատկությամբ»:
Այս մասին մեր թղթակցին ասել է ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Իսկ թե որն է եղել աշխատանքային գրաֆիկի առանձնահատկությունը, Ահարոնյանը չի պարզաբանել: Համակարգում հնարավոր կադրային փոփոխությունների առնչությամբ Ահարոնյանն ասել է. «Ոստիկանության պետը նշանակման օրվանից հանդիպում է ոստիկանության տարբեր ծառայությունների, նաև ղեկավար կազմի հետ, և այդ ընթացքում կադրային փոփոխությունների մասին խոսք չի եղել»: Վ. Գասպարյանը, ըստ այդմ, որևէ ազատում-նշանակում չի արել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ