WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ցանկանում է դառնալ Ավստրալիայի Սենատի անդամ
Աշխարհ
WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է իր թեկնածությունն առաջադրել Ավստրալիայի Սենատի ընտրություններում, հաղորդում է NEWSru.com–ը։
WikiLeaks–ից հայտնի է դարձել, որ թեև Ասանժը ձերբակալվել և գրավի դիմաց ազատ է արձակվել, այնուամենայնիվ նա պահպանել է Ավստրալիայի քաղաքացիությունը և իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը։
Այժմ Լոնդոնի դատարանում քննվում է Ասանժին Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու հարցը, որտեղ նա մեղադրվում է երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ։ Ասանժը հերքում է իր դեմ ուղղված այդ մեղադրանքը՝ այն համարելով քաղաքական պատվեր։
«Մենք կարծում ենք, որ Ջուլիան Ասանժն իրավունք ունի սենատորի թեկնածու դառնալու, թեև նա ձերբակալված է Մեծ Բրիտանիայում», – ասված է WikiLeaks–ի տարածած հաղորդագրությունում։ Նաև նշվում է, որ Ասանժը որոշել է մասնակցել Ավստրալիայի Սենատի ընտրություններին։
Միացյալ Թագավորության դատական իշխանությունները պետք է որոշեն Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու հարցը, քանի դեռ նա գրավի դիմաց ազատության մեջ է գտնվում։
Ավստրալիայի Սենատի ընտրությունները նախատեսված են 2013–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ