Բոլիվիացի դատավորը խոստովանել է, որ մինչ վճիռ կայացնելը գուշակություն է անում կոկաինի տերևների միջոցով
Աշխարհ
Բոլիվիացի դատավորը խոստովանել է, որ նախքան վճիռ կայացնելը՝ կոկաինի տերևների միջոցով գուշակություն է անում, հաղորդում է NEWSru.com–ը։
Ինչպես հաղորդում է BBC–ն, Գուալբերտո Կուսին Սահմանդրական դատարանի անդամ է դարձել անցյալ տարի այն բանից հետո, երբ Բոլիվիայի դատավորներն ընտրովի են դարձել։
Բոլիվիական հեռուստատեսության եթերում նա խոստովանել է, որ նախքան դժվարին որոշումներ և վճիռներ կայացնելը «խորհրդակցում է» կոկաինի տերևների հետ։
Այմար ցեղախմբի ներկայացուցիչ Կուսին հայտնել է, որ ընդամենը հետևում է իր ցեղախմբի ավանդույթներին։ Նա նշել է, որ իր գուշակությունները բացասաբար չեն անդրադառնում իր կայացրած դատավճիռների վրա։
Բոլիվիացի դատավորը այդ ինքնախոստովանությունից հետո ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ