SAS-ի սեփականատերն իր աշխատակիցներին ստիպում է իր օգտին ձայներ հավաքել
Հայաստան
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ անդամ Արտակ Սարգսյանն իր աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել իր օգտին։ Աշխատակիցներից յուրաքանչյուրը պետք է խանութի մենեջերին ներկայացնի 5-ական մարդու անձնական տվյալ՝ անուն–ազգանուն, հեռախոսահամար, անձնագրային տվյալներ և ստորագրություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հավաքագրված մարդիկ պետք է գրանցված լինեն Արաբկիր համայնքում, բայց գրանցված չլինելու դեպքում էլ խնդիր չէ, քանի որ նրանց կարող են և պատրաստվում են ժամանակավորապես գրանցել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվում է Արտակ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրում Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքից։
Նշենք նաև, որ SAS սուպերմարկետների ցանցում աշխատակիցների զգալի մասը աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի, և տրված հրահանգները չկատարելու դեպքում նրանց կարող են առանց որևէ խոչնդոտի հեռացնել աշխատանքից։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի