Հեսա կտամ՝ չանեդ կջարդեմ, մի՛ նկարի. Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի պուճուր ախպեր, ՀՀԿ անդամ, Երևանի թիվ 13 ընտրատարածքում Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), որ բավական երկար ժամանակ սըկած էր, երեկ աչքի է ընկել: Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությունը, և թղթակիցները շենքի մոտ կանգնած լուսանկարելիս են եղել գրասենյակ եկողներին, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Թոխմախի Մհերը, ահա, տեսնելով, որ իրեն լուսանկարում են, մոտեցել է ՀԺ-ի լուսանկարչին և ոչ ավել, ոչ պակաս ասել. «Հեսա կտամ՝ չանեդ կջարդեմ, մի՛ նկարի»: «Ուզում եք պատգամավոր դառնալ և ուզում եք չնկարե՞նք», -հետաքրքրվել է թղթակիցը: «Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,- ասել է Թոխմախը, խփել լրագրողի դիկտոֆոնին և հեռացել՝ քթի տակ մռթմռթալով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ