Մահացել է Red Bull-ի ստեղծողը
Աշխարհ
Թաիլանդում 89 տարեկան հասակում մահացել է հանրահայտ էներգետիկ Red Bull ըմպելիքի ստեղծող Չալեո Իհյուվիդյան, հաղորդում է Associated Press-ը։
Նա հիմնադրել է T.C. Pharmaceuticals դեղագործական ընկերությունը, իսկ 1970-ին՝ Krathing Daeng էներգետիկ ըմպելիքը։
1984-ին գործարարը միավորվել է ավստրիացի Դիտրիխ Մատեշիցի հետ, որն օգնեց նրան Red Bull-ը հանել միջազգային շուկա։
Իհյուվիդյան Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում է։ Նրա կարողությունը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար, հաղորդում է Газета.Ru-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ