ՄԱԿ-ի բանագնացն սկսել է աշխատանքներ տանել Հալեպում ռազմական գործողությունների սառեցման համար
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան սկսել է աշխատանքներ տանել՝ Հալեպում կառավարության և ընդդիմադիրների միջև զինադադար կնքելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարությունը Դամասկոսում նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների հետ կառուցողական քննարկումներից հետո: Հայտարարության մեջ նշվել է, որ, դե Միստուրայի խոսքով, սիրիական իշխանությունները հակված են աշխատել ՄԱԿ-ի հետ՝ իրականացնելու բանագնացի առաջարկը ռազմական գործողությունների վերաբերյալ:
ՄԱԿ-ի բանագնացը և իր թիմը մտադիր են աշխատանքներ տանել գործողությունների սառեցման ուղղությամբ, որից հետո աշխատանքներ կտարվեն միջսիրիական բանակցությունների վերսկսման համար:
Նոյեմբերի 10-ին դե Միստուրան այցելել էր Հոմս և հանդիպել ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների հետ: Նա ծանոթացել էր կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև տեղական հաշտեցման նրանց փորձին:
Իտալացի դիվանագետը նախօրեին հանդիպել էր նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Բանագնացի առաջարկի մասին Ասադը նշել էր, որ այն արժանի է լուրջ ուսումնասիրության և անհրաժեշտ է համատեղ աշխատանք այն իրագործելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան