Քրիստոնեությունը կաշառք երևույթը միշտ էլ դատապարտել է. քահանա
Հասարակություն
Ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելը որպես կանոն դարձել են ավանդական: Այդ ընտրակաշառքները լինեում են տարաբնույթ՝ մուրաբայի, հեռախոսների, կամ էլ` մի քանի հազար դրամի տեսքով:
Լուրեր.com-ը զրուցեց Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ` պարզելու համար, թե Եկեղեցին ինչպե՞ս է վերաբերում ընտրակաշառքներին: Նրա խոսքերով՝ կաշառք երևույթը քրիստոնեությունը միշտ էլ դատապարտել է:
«Այսինքն՝ այստեղ Եկեղեցու հատուկ դիրքորոշումը հարցնելու խնդիր էլ չկա: Կաշառաքը միշտ էլ համարվում է մեղք», - նշեց քահանան:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ եկեղեցին քարոզչություն չի անում ընտրակաշառքը վերացնելու համար, քահանան պատասխանեց. «Եկեղեցին քարոզում է քրիստոնեական առաքելություններ և բարեպաշտ կյանքը, և դա էլ քարոզչության անբաժանելի մի մասն է կազմում»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք եկեղեցին որևէ միջոցներ չի ձեռնարկում՝ ընտրակաշառքն իբրև երևույթ վերացնելու համար, քահանան նշեց, որ ինքը իրավասու չէ այդ հարցին պատասխանել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը