ՄԱԿ-ի առաքելությունը կժամանի Սիրիա
Աշխարհ
ՄԱԿ-ի տեխնիկական առաքելությունը Սիրիա կժամանի մարտի 18-ին՝ երկրում առկա ճգնաժամի հաղթահարման շուրջ քննարկումներ կազմակերպելու նպատակով, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը կսատարի ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին՝ երկրում ճգնաժամը հաղթահարելուն ուղղված եղանակներ գտնելու գործում։ Այդ մասին հայտարարելպ էր ՄԱԿ-ի ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ, ԱԽ-ի ներկայիս նախագահող Մարկ Գրանտը։
Իր հերթին, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել էր, որ Անանի առաքելությունը, որի շրջանակներում այս շաբաթ սիրիական ընդդիմության և իշխանությունների միջև երկու բանակցային գործընթաց է տեղի ունեցել, պսակվել է հաջողությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ