Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի
Աշխարհ
Երեկ՝ մարտի 16-ին, Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի, հայտնում է «Ռիա Նովոստի»–ն՝ հղում կատարելով «Ֆրանս Պրես» գործակալությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժից տուժել է 23 մարդ։
5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն եղել, սակայն այն խուճապ է առաջացրել առևտրի տներից մեկի այցելուների շրջանում։ Գործակալության փոխանցմամբ՝ տուժածների մեծ մասն այդ առևտրի կենտրոնի այցելուներն են։
Նշենք, որ Ֆիլիպիններում վերջին անգամ երկրաշարժ տեղի էր ունեցել փետրվարի 6-ին։ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 40 մարդ էր մահացել, մի քանի տասնյակ էլ՝ անհետ կորել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ