Մավրիտանիայում ձերբակալվել է Մուամար Քադաֆիի զինակից և Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ-Սենուսին
Մերձավոր Արևելք
Մավրիտանիայում ձերբակալել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի նախկին զինակից և Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ-Սենուսին, գրում է Telegraph–ը։
Ինչպես գրում է թերթը, Սենուսին ճանապարհորդել է կեղծ անձնագրով։ Ըստ Reuters-ի՝ Լիբիայի իշխանություններն արդեն դիմել են Սենուսիին էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով։ Մավրիտանիայի իշխանությունները դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն արել այդ առնչությամբ։
Անցյալ տարի Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո Սենուսին, ինչպես նաև Կադաֆիի կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվել էին Լիբիայի ծայրագավառներում կամ փախուստի էին դիմել։ Ենթադրվում է, որ առաջինը Սենուսին է մի շարք կողմնակիցների հետ փախել Նիգեր, այնտեղից էլ տեղափոխվել Մալի։
Հիշեցնենք, որ Աբդուլա ալ-Սենուսիի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզում է հայտարարվել Լիբիայում խաղաղ ցույցերը բռնաճնշելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)