Սիրիայի ընդդիմությունը հանդես է գալիս միայն «լիբիական սցենարի» օգտին
Աշխարհ
«Սիրիական ընդդիմության կարծիքով Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորումը կարելի է ձեռք բերել միայն «լիբիական սցենարով», և ռազմական միջամտությանն այլընտրանք գոյություն չունի»,– ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ–Արաբին այսօր լույս տեսած եգիպտական «Ալ–Ահրամ» թերթին տված հարցազրույցում։
«Նրանք կարծում են, որ սիրիական ճգնաժամի միակ հնարավոր լուծումը Լիբիայի տարբերակն է, և բոլոր փորձերը սիրիական կառավարությանը համոզելու համապատասխան բարեփոխումներ իրականացնելու առումով միևնույն է անհաջողությամբ են ավարտվելու»,– ասել է ԱՊԼ գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքերով՝ ԱՊԼ–ն չունի ոչ բանակ և ոչ էլ համապատասխան ռազմական ուժեր՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ