Ուգո Չավեսը կմասնակցի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում բուժման կուրս անցնելուց հետո վերադարձել է Կարակաս։ Հիշեցնենք, որ Կուբայում բժիշկները հեռացրել էին նրա չարորակ ուռուցքը։
Չավեսն ինքնաթիռից իջնելուն պես դիմել է ժողովրդին և խոստացել, որ կմասնակցի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։
Չավեսի հիվանդության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շատերը կարծում են, որ նա կկարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին՝ չնայած վերջերս տարած բարդ վիրահատությանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ