Բելառուսում արգելվել է «Հիսուս Քրիստոսը՝ գերաստղ» ռոք–օպերայի ցուցադրությունը
Աշխարհ
Բելառուսում արգելվել է Սանկտ–Պետերբուրգի «Ռոք–օպերա» թատրոնի «Հիսուս Քրիստոսը՝ գերաստղ» ռոք–օպերայի ցուցադրությունը՝ մի խումբ հավատացյալների բողոքի հետևանքով։
Բոյկոտի պատճառով ռոք–օպերայի անձնակազմը ստիպված է եղել հրաժարվել 5 քաղաքներից 4-ում նախապես ծրագրված ներկայացումներից։ «Մշակութային հաստատություններում մեր թատրոնի ներկայացուցիչների հետ հանդիպել չեն համաձայնվել։ Դրա հետևանքով չի կայանա նախապես ծրագրված 5 ներկայացումներից 4–ը։ Կնքված պայմանագրի բազմաթիվ դրույթների խախտման պայմաններում մեր թատրոնը տեղեկացվել է ներկայացման վրա դրված արգելքի մասին միայն Մոգիլյեվ քաղաքում, որտեղ և հաջողվել է ուղղակի փոխարինել ծրագրված «Հիսուս Քրիստոսը՝ գերաստղ» ներկայացումը «Օրփեուսը և Եվրիդիկան» ռոք–օպերայով»,– հայտնել են թատրոնի պատասխանատուները, հաղորդում է mapmusic.ru–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ