Իրանում արգելվել են տոնական միջոցառումներ անցկացնել ի պատիվ օսկարակիր ֆիլմի
Աշխարհ
Իրանի իշխանություններն արգելել են տոնական միջոցառումները, որոնք պետք է կազմակերպվեին ի պատիվ ռեժիսոր Ասգար Ֆարհադիին, որի ֆիլմը «Օսկար» է ստացել «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին է հայտնում The Hollywood Reporter–ը։
Արգելքի պատճառը, ինչպես որ սովորաբար լինում է Իրանում նման դեպքերում, չի հաղորդվում, հայտնում է kinonews.ru-ն։
Հիշեցնենք, որ Ֆարհադիի ֆիլմը՝ «Նադիրի և Սիմինի բաժանումը», ոչ միայն օսկար է ստացել, այլև արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ նույնանուն անվանակարգում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ