Տիբեթում հերթական ինքնահրկիզումն է արձանագրվել
Աշխարհ
Տիբեթում հերթական ինքնահրկիզումն է տեղի ունեցել՝ իբրև բողոք Չինաստանի իշխանությունների դեմ, հաղորդում է BBC-ն։ 44-ամյա տիբեթցին ինքնահրկիզվել է Ռեբկոնգ նահանգում։
Երկու օր առաջ՝ նույն նահանգում, մեկ այլ բնակիչ՝ կրկին նույն նպատակով, ինքնահրկիզվել է։ Այս ամիս Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց ի պաշտպանություն տիբեթցիների իրավունքների բողոքի ցույց է անցկացվել։
Բողոքի ցույցի մասնակիցները Չինաստանի իշխանություններին մեղադրում են տիբեթցիներին բռնաճնշումների ենթարկելու մեջ։
Անցյալ տարի մոտ 20 տիբեթցի հոգևորական է ինքնահրկիզվել՝ ի նշան տիբեթցիների նկատմամբ Չինաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի։ Հիշեցնենք նաև, որ տիբեթցիները երկար ժամանակ է՝ պայքարում են Չինաստանից առանձնանալու և ինքնավարություն ստանալու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ