Համերգներին ջանասիրաբար նախապատրաստվելու հետևանքով Մադոննան վնասվածքներ է ստացել
Աշխարհ
Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան զարմացրել է իր երկրպագուներին վնասված շրթունքների և հետույքի լուսանկարներով։ Նա ցուցադրել է իր երկրպագուներին և քննադատներին, թե ինչ ջանասիրությամբ է պատրաստվում իր համերգային շրջագայությանը։ Facebook–ի իր էջում նա տեղադրել է կապտուկներով պատված մարմնի լուսանկարները, որոնք նա ստացել է փորձերի ժամանակ։ 53-ամյա աստղը վնասել է ոտքը, շրթունքը և նույնիսկ հետույքը։
«Ոտքիս կապտուկը փորձերի հետևանքն է, շրթունքիս վնասվածքը՝ Girl Gone Wild երգի կատարման ժամանակ եմ ստացել, իսկ հետույքիս կապտուկ է գոյացել սրտի տեսքով»,– գրել է Մադոննան՝ Facebook–ի իր էջում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ