Բրազիլիայի դատարանն արգելել է ամերիկյան ընկերության աշխատակիցների ելքը երկրից
ԱՄՆ
Բրազիլիայի դատական իշխանություններն արգելել են ամերիկյան Chevron ընկերության տեղի բաժանմունքի աշխատակիցներին դուրս գալ երկրից: Բրազիլիայի դատախազության հաղորդմամբ՝ արգելքը պայմանավորված է Ռիո դե Ժանեյրոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող նավթի ստորջրյա հանքից արտահոսքի հետ:
Արգելքը տարածվում է 17 աշխատակցի նկատմամբ, որոնցից 5-ը ամերիկացի են, 2-ը՝ ֆրանսիացի, 3-ը՝ ավստրալացի, մեկ կանադացի, անգլիացի և 5 բրազիլացի;
Chevron ընկերությունը հանդիսանում է նավթի այդ հանքի գլխավոր օպերատորը, հաղորդում է NEWSru.com-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)