Ավտոմեքենան, որի մեջ հղի կին է եղել, դուրս է բերվել ձնաբքից
Հասարակություն
Մարտի 18-ին՝ ժամը 02.30-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղվորիկ-Թավշուտ ավտոճանապարհին՝ ձնաբքի հետևանքով, արգելափակման մեջ է մնացել ավտոմեքենա, որում գտնվում է 1984 թ. ծնված Էլբակյան Լուսինեն (հղի վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հասնելով Թավշուտ գյուղ՝ մնացած 3 կմ հատվածը հրշեջ-փրկարարները անցել են ոտքով:
Հրշեջ-փրկարարները «Ճանշին»-ի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի CR 106 պետհամարանիշի ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը